Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ժողովուրդը և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը «ոչ» է ասել

Ժողովուրդը և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը «ոչ» է ասել
15.12.2015 | 00:51

«Ժողովուրդը մեզ «ոչ» է ասել, բայց ընդդիմությանն էլ «այո» չի ասել»,- մեզ հետ առանձնազրույցում, չժխտելով, որ հանրաքվեն անցկացնելու համար իշխանությունը դիմել է կեղծիքների, ասաց ՀՀԿ-ական մեր աղբյուրը` պարզաբանելով, որ մարդիկ դժգոհ են գործող իշխանությունից, բայց գոհ չեն նաև ընդդիմությունից: Մեր զրուցակիցը նշեց, որ ընտրողների կեսը (կեսը՝ պաշտոնական տվյալներով, իրականում՝ ավելի շատ) իրեն «նեղություն» է տվել գնալու ընտրատեղամաս ու իր անհամաձայնությունը հայտնելու իշխանության նախաձեռնությանը, սակայն սա ամենևին չի նշանակում, որ ընդդիմությունը կարող է գլուխ գովել, թե դա իր ընտրազանգվածն է:
«Եթե լսենք նրանց ու համարենք, որ «ոչ» ասողներն ընդդիմության հետևորդներն են, ապա հարց է առաջանում՝ երբ հանրահավաք են անում, ինչո՞ւ գրեթե կես միլիոն «ոչ» ասողների երկու տոկոսը չի հավաքվում, ինչու չեն գալիս իրենց նախընտրած ուժի հանրահավաքին մասնակցելու»,- տարակուսեց մեր աղբյուրը` հավելելով, որ եթե մարզի բնակիչները ճանապարհի խնդիր ունեն, երևանաբնակ ըմբոստ հատվածը կարող է, չէ՞, մասնակցել: Ըստ նույն աղբյուրի, իշխանությունն էլ օգտվում է «չեղած» ընդդիմության թուլությունից և «գնում» ու «վաճառում» է, իսկ ժողովուրդն իմաստուն է, այս ամենը շատ լավ տեսնում ու հասկանում է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ